Zoom վիդեոկոնֆերանսների ծառայության բաժնետոմսերը առևտրի սկզբում աճել են 74%-ով:
Կապի սարքավորումների արտադրող Zoom Technologies-ի բաժնետոմսերը աճել են 47.000%-ով` ֆոնդային բորսայում թիքերների հետ շփոթության պատճառով: Ներդրողները սխալմամբ գնել են ընկերության արժեթղթերը, մտածելով, որ դրանք պատկանում են Zoom Video Communications ստարտափին, տեղեկացնում է CNBC-ն:
Zoom Technologies-ը օգտագործում է Zoom թիքերը, այն դեպքում երբ Zoom Video Communications-ը՝ ZM: Դեռևս մարտի կեսին Zoom Technologies-ի բաժնետոմսերի արժեքը հասնում էր $0.005՝ մեկ բաժնետոմսի համար: Մինչև Zoom Video Communications-ի IPO-ն (բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխում), ընկերության մեկ արժեթղթի գինը հասնում էր $5.5-ի: Այժմ բաժնետոմսի գինը կազմում է մոտ $2.7:
Չինական ստարտափ Zoom Technologies-ը զբաղվում է կապի համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ: Նախկինում ընկերությունը մատակարարել է անլար կապի սարքավորումներ ԱՄՆ-ում: Ընկերության անձնակազմում կա 10 աշխատակից: 2014 թվականին ընկերության բաժնետոմսերը հանել էին Nasdaq-ի ցանկից:
Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Zoom վիդեոկոնֆերանսների ծառայության բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխումը: Մեկ արժեթղթի գինը կազմում էր $62, ինչը 72.22%-ով ավել է նրա բորսա մտնելու գնից։