Ապրիլի 30-ին ISTC-ում կսկսվի անվճար .NET NINJA ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված չէ սկսնակների համար։ Այն իր մեջ ներառում է խորքային գիտելիքներ, ուստի մասնակիցներից պահանջվում է՝
1. Տիրապետել C# ծրագրավորման լեզվին,
2. Գերազանց տիրապետել OOP սկզբունքներին,
3. Ունենալ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ծրագրավորման ոլորտում։
Դասընթացը բաղկացած է 15 դասից (30 ժամ)՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։
Անցկացման օրերն են՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 19։00-21:00, շաբաթ օրերին՝ 11:00-13:00:
Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ լինելու է առավելագույնը 15 հոգի: Այնպես որ շտապեք գրանցվել։ Դա կարող եք անել, անցնելով հետևյալ հղումով։
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան սերտիֆիկատ՝ ServiceTitan Armenia ընկերության կողմից։ Ցանկացողները կարող են հանձնել թեսթ և հաջողության դեպքում՝ հրավիրվել հարցազրույցի՝ ServiceTitan Armenia ընկերություն։
Դասընթացը վարելու է Արտյոմ Տոնոյանը, որն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև 40-ից ավելի դասընթացներ է իրականացրել հարյուրավոր ծրագրավորողների համար։