Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Ինժեներական քաղաք»
News 23/04/2019 13:32

Ապրիլի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Ինժեներական քաղաք»: Նշենք, որ «Ինժեներական քաղաք»-ն ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում:

Զոհրաբ Մնացականյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներին ու արտադրանքի մոդելներին: Նախարարին ուղեկցում էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ ՏՏ ոլորտի զարգացումը հնարավորություն է ընձեռել առավել մեծ ուշադրություն կենտրոնացնելու հայրենական արտադրության վրա: Կարևորվեց ոլորտի դերը ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման և մեծ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով Հայաստանը Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորոտում դեռ շատ ասելիք ունի: Նախարարն ընդգծեց, որ կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է:

Երկուստեք կարևորվեց միջազգային հարթակներում հայկական արտադրանքը ներկայացնելու հնարավորությունների դիտարկման և նոր շուկաների բացահայտման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության խթանման անհրաժեշտությունը:

Նախարարն այցելեց նաև Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարաններ, ինչպես նաև գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: