Categories: News

Տեղի ունեցավ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի շուրջ քննարկումը

Ապրիլի 18-ին Թումոն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը անցկացրին առաջին քննարկումը ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի շուրջ: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ԹՈՒՄՈ-ի ֆեյսբուքյան էջից։

Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ միասին քննարկվեց ծրագրի առաջին տարվա իրականացումը:

Նախագծի աշխատանքային խմբի անդամներ են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան և Ստանիսլավ Տոշկովը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեսը, Թումոյի Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի նախագծի ղեկավար Էրեբունի Թորոսյանը և Թումոյի նախագծերի ավագ ղեկավարներ Արաքս Անթանեսյանն ու Վանեսա Բոասը:

Share