Categories: News

Բրենդի ճանաչելիությունը` PR-ի և ինֆլուենսեր մարքեթինգի միջոցով

Ապրիլի 25-ին 17։00-18։30-ը Մերգելյան Ինստիտուտում տեղի կունենա «Բրենդի ճանաչելիությունը` PR-ի և ինֆլուենսեր մարքեթինգի միջոցով» թեմայով սեմինարը, որը կազմակերպում է Beeline Startup Incubator-ը։

Այս սեմինարի ընթացքում դուք կիմանաք, թե ինչ է իրենից ներկայացնում բրենդի ճանաչելիությունը և ինչու է դա կարևոր: Կիմանաք, թե ինչպես կարելի է ընդլայնել ձեր բրենդի տարածվածությունը և նոր հաճախորդներ ներգրավել այսօրվա մրցակցային շուկայում: Հաջողության բանալին կայանում է ձեր ապրանքով կամ ծառայությամբ տարված մարդկանց գտնելու մեջ։ Դրան դուք կարող եք հասնել PR-ի և ինֆլուենսեր մարքեթինգի միջոցով:

Այս ամենի մասին ձեզ կպատմեն Crowdfunding Formula-ի Սոնան և Սերինեն: Մուտքը ազատ է։

Share