Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
ՀԱՀ-ում կանցնի "Think like me" սեմինարը
News 25/04/2019 08:38

Ապրիլի 26-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա “Think like me” սեմինարը, որը կվարի դիզայներ Վահան Բալասանյանը։ Նա կպատմի դիզայնի՝ իր մտածելակերպի և մոտեցումների մասին, որից հետո մասնակիցների հետ կանցացնի 2 ժամ տևողությամբ աշխատարան՝ դիզայնի մտածելակերպը սեփական փորձով հասկանալու համար։

Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ այս և մի շարք այլ սեմինարներ իրականացվում են «Ստեղծարար միտք․ Պատրաստվի՛ր նորարարության, Հայաստան» ծրագրի շրջանակներում, ստեղծագործ ու նորարար երիտասարդների համար և անցնում են Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ):

«Ստեղծարար միտք» ծրագիրն իրականացվում է Բրիտանական Խորհրդի աջակցությամբ՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի եւ Ուկրաինայի յոթ երկրներում և ուղղված է ձեռնարկատիրության և ստեղծագործական ոլորտների զարգացմանը այդ երկրներում։