Categories: News

GTC-ին և Digital Pomegranate-ը հանդիպեցին ԱՄՆ-ի դեսպանի հետ

Ապրիլի 25-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը (GTC) և Digital Pomegranate-ը հյուրընկալեցին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Դեսպանը հանդիպեց GTC-ի ղեկավար Բելլա Հարությունյանի և Digital Pomegranate-ի գլխավոր գործադիր տնօրեն Գայանե Ղանդիլյանի հետ:

Հանդիպման ընթացքում GTC տնօրեն Բելլա Հարությունյանը ներկայացրեց GTC-ի մոդելը և ազդեցությունը Գյումրիում առկա տեխնոլոգիաների ոլորտում ընթացիք զարգացումների վրա:

Դեսպանը մեկ անգամ ևս նշեց Հայաստանում ապակենտրոնացված զարգացումների և GTC-ի դերի կարևորությունը ընդհանուր էկոհամակարգում: Տիկին Լին Թրեյսին նախատեսում է մոտ ապագայում այցելել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն (GTC), ծանոթանալու կենտրոնում գործող այլ ընկերությունների գործունեությանը:

Share