Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
GTC-ում կանցնի Գրաֆիկ դիզայնի խորացված դասընթաց
News 26/04/2019 08:48

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) կազմակերպում են աշխատաշուկայում լայն պահանջարկ ունեցող “Գրաֆիկ դիզայն”-ի խորացված դասընթաց, որին զուգահեռ անցկացվելու է նաև պրակտիկա։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Adobe Illustrator ծրագիրը և կուսումնասիրեն՝

1․Գրաֆիկան թվային միջավայրում (Պիկսել, Վեկտոր, Գույն,)

2․Կոմպոզիցիա (Պրակտիկ աշխատանք)

4․Գծանկարչություն

5․Տառագրություն

6․Տպագրության հիմունքներ

7․Պաստառների ձևավորում

8․Կերպարների պատկերում

Դասընթացը կսկվի հունիսի 3-ից, կտևի 3 ամիս և կանցնի շաբաթական 3 անգամ, օրական 2 ժամով։ Ամսական վճարը կազմում է 10․000 դրամ։

Դիմելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում, բայց մասնակիցները պետք է լինեն 16 տարեկան և ավելի։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 25-ը։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։