Categories: News

Պրակտիկայի ծրագիր Volo-ի հետ. տեղեկատվական հանդիպում

Մայիսի 14-ին ժամը 5-ին Microsoft Innovation Center Armenia-ում տեղի կունենա Պրակտիկայի ծրագիր Volo-ի հետ տեղեկատվական հանդիպումը։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել ՎՕԼՕ-ի կազմում՝ որպես կրտսեր JavaScript ծրագրավորող։ Այնպես որ, ծրագրի մանրամասների հետ ծանոթանալու համար կարող եք մասնակցել տեղեկատվական հանդիպմանը։

Մուտքը ազատ է։

Share