Մայիս, 2021
May 2021
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Հայաստանը նշում է ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը
News 26/04/2019 10:10

Ապրիլի 26-ին Հայաստանը կնշի ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը: Տոնի շրջանակներում  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի կունենա “Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը” ֆորումը` ոգեշնչելու երիտասարդ աղջիկներին ընտրելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում:

“ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը” նշվում է ամեն տարի չորրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը:  2010թ.-ին Հեռահաղորդակցության միջազգային միությունը ընդունեց N70 բանաձև` կոչ անելով բոլոր երկրներին նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը, որպես “ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր” և դրանով ոգեշնչելու զարգացող ու զարգացած երկրների աղջիկներին ու կանանց ընտրել ՏՀՏ կարերիան և կոչ անելու  տեխնոլոգիական ընկերություններին ավելի շատ կանանց ներգրավելու ՏՀՏ ոլորտ: Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ) Միավորված ազգերի կազմակերպության այն մարմինն է, որը պատասխանատու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հարցերով:

Հայաստանում “ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը” նշվում է 2012 թվականից Կանայք և տեղեկատվական հասարակությունը հկ-ի նախաձեռնությամբ:

ՏՀՏ ոլորտի աղջիկների օրվա միջոցառումները բարձրացնում են աղջիկների եւ երիտասարդ կանանց իրազեկությունը ՏՀՏ ոլորտի հսկայական հնարավորություններին եւ հրավիրում պատկերացնելու իրենց ապագան որպես ՏՀՏ նորարարներ: Այսօրվա աշխարհը արդեն թվային է: ՏՀՏ ոլորտը կարիք ունի աղջիկների ակտիվ մասնակցությանը կերտելու նոր ապագան:

Այս տարի ավելի քան հինգ հարյուր 10-18 տարեկան աշակերտուհիներ և մենթորներ/ուսուցչուհիներ մասնակցեցին “Տեխնովացիա Հայաստան 2019” ծրագրին: Այն  աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն է, որ Հայաստանում իրականացնում են Կրթության ազգային ինստիտուտը և Կանայք և տեղեկատվական հասարակություն հկ –ն գործընկեր և աջակից կազմակերպությունների հետ:

12 շաբաթյա ուսուցման ընթացքում մասնակիցներին սովորեցնում են հինգ մոդուլներ` գաղափարների գեներացիա, ծրագրավորում, բիզնես, շուկայի հետազոտում և ներկայացում:

Արդյունքում թիմերը մենթորների ուղղորդմամբ, վեր են հանում որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստում բջջային հավելված` լուծելու այն:

Ծրագրի շրջանակներում այս տարի հիսուն հավելվածներ ստեղծվեցին Հայաստանի աղջիկների թիմերի կողմից:

ՏՀՏ ոլորտի աղջիկների օրվա տոնակատարությունը աշակերտուհիների համար լավ առիթ է կիսվելու իրենց կողմից պատրաստված հավելվածներով իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև կիսվելու ծրագրի ընթացքում հետաքրքիր հանդիպումներով, ձեռք բերած ընկերներով ու հմտություններով:

Ֆորումը կիրականացվի «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ նախաձեռնությամբ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Կրթության ազգային ինստիտուտի և Հեռահաղորդակցության միջազգային միության տեղեկատվական աջակցությամբ:

Ֆորումը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

“Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն ստեղծվել է 2011թ. սեպտեմբերին: Կազմակերպության առաքելությունն է նպաստել կանանց և աղջիկների ներգրավմանը Հայաստանի տեղեկատվական հասարակությանը: ՀԿ-ն գործում է բազմաթիվ, այդ թվում՝ մասնավոր հատվածի, կառավարության, գիտակրթական և շահույթ չհետապնդող կազմակերպությունների շահառուների համագործակցության հիմքի վրա և նպատակ ունի ռեսուրսները համախմբել հետազոտությունների, հանրային իրազեկման, ծրագրերի խթանման համար: ՀԿ-ի գործողությունների նպատակն է նպաստել կրթության, ձեռներեցության, ինչպես նաև ՏՀՏ-ի և հարակից ոլորտներում կանանց և աղջիկների մասնակցության և առաջնորդության աճին: