Եթե դուք ունեք ստարտափ կամ SME (ՓՄՁ) և ցանկանում եք միջազգային շուկաներ մուտք գործել, ապա կարող եք Horizon 2020-ի շրջանակներում ստանալ 60․000 եվրո դրամաշնորհ` ձեր նորարարության կենսունակությունն ու հնարավորությունները ստուգելու համար:
Դրա համար անհրաժեշտ է մինչև մայիսի 31-ը լրացնել գրանցման հայտը։
Դիմել կարող են ՓՄՁ-ներ, այդ թվում`երիտասարդ ընկերությունները և ստարտափերը, ցանկացած ոլորտից, ովքեր պատրաստեն մրացակցել և բիզնես սկսել աշխարհի նոր և զարգացող շուկաներում:
Շահառուն պետք է լինի «ձեռնարկություն» (բիզնես-կորպորացիա, կոոպերատիվ), որը զբաղվում է տնտեսական գործունեությամբ (ապրանքի վաճառք կամ ծառայությունների մատուցում սահմանված գներով): Նորաստեղծ ձեռնարկությունները (ստարտափերը) կամ ոչ տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունները (որոնք սպասում են շուտով շուկա մուտք գործելուն) կարող են համարվել ՓՄՁ:
Ինքնազբաղված անձինք, բաժնետիրությունները, ասոցիացիաները կամ վերը նշվածներից տարբերվող ցանկացած այլ կազմակերպություն չե կարող մասնակցել այս մրցույթին;
Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով։