Categories: News

Autonomous Driving թեմայով դասախոսություն Hero House-ում

Մայիսի 8-ին 19։00 Hero House-ում տեղի կունենա “Autonomous Driving: the challenges and data science behind” թեմայով Ստեֆան Պապպի դասախոսությունը։ Հանդիպման ընթացքում նա կպատմի ավտոնոմ վարման մասին, դրա հետ կապված մարտահրավերների և տվյալ ոլորտում առկա տվյալների մասնագետների ամենօրյա կյանքի մասին։ Մասնակիցները կծանոթանան կոդավորման և ճարտարապետության հետ կապված խնդիրներին։

Նշենք, որ դասախոսությունը հատուկ նախագծված է տեխնիկական մասնագետների և ծրագրավորողների համար:

Ստեֆան Պապպը FreeDOM Data-ի համահիմնադիրն է Երևանում և Վիեննայի Տվյալների Գիտության Խմբի (Vienna Data Science Group) անդամն է։ Աշխատելով ավտոմոբիլային ոլորտում 2016 թվականից, նա հասցրել է հանդիպել գերմանական բոլոր մեքենաների արտադրողների հետ:

Դասախոսությանը ներկա գտնվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share