Categories: News

PicsArt-ը հավակնում է Google-ի մրցանակին

Android հավելվածների հարթակ Google Play-ը մայիսի 6-ին կշնորհի ամենամյա մրցանակները։ Google Play Awards 2019 մրցանակաբաշխությունը կկայանա Google I/O համաժողովի շրջանակներում։

2019թ․-ին առաջադրված թեկնածուների մեջ է նաև հայկական PicsArt-ը, որը մրցում է Standout Build for Billions Experience (գերազանց լուծում միլիարդավոր պգտատերերի համար) անվանակարգում։

PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն ունի նկարների խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի  ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:

Հիշեցնենք, որ օրերս PicsArt-ի ներբեռնումների քանակը հատեց 500 մլն-ի շեմը։

Share