Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Սիներջին հայտեր է ընդունում ամառային դպրոցին մասնակցելու համար
News 30/04/2019 09:46

Synergy Armenia ընկերությունը հրավիրում է բոլոր tech ուսանողներին մասնակցելու իր ամառային դպրոցին։ Դասընթացները կսկսվեն հուլիսի 1-ից և կտևեն 8 շաբաթ։ Դասերը անցնելու են ամեն օր 9։00-13։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Գրանցումը բաց է մինչև մայիսի 25-ը։

Դասավանդման մեթոդը՝ 

1․ Դասընթացի ժամանակ՝ դասախոսություններ, պրակտիկ աշխատանք,

2․ Տնային առաջադրանքներ՝ մասնագիտական գրականություն և պրակտիկ առաջադարնքներ։

Ընդունելության քննության թեմաներն են կոնբինատորիկան, բուլյան հանրահաշիվը, հավանականության տեսությունը, դիսկրետ մաթեմատիկան, ծրագրավորման որևէ լեզվի տարրական իմացությունը։

Ամառային դպրոցին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։