Categories: News

ԵՊՀ-ի ուսանողները հանդիպեցին Intel-ի և Microsoft-ի բանախոսների հետ

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Երևանի պետական համալսարանի համատեղ «Տվյալների Գիտությունը Բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողները, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ապրիլ ամսին մեկնեցին Սան Խոսեի պետական համալսարան, որտեղ ներկայացրին իրենց ավարտական թեզերը և քննարկեցին համագործակցության հետագա հնարավորությունները։

Այցի ընթացքում Սան Խոսեի Պետական Համալսարանում ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու Intel-ի եւ Microsoft-ի բանախոսների հետ։

Կարևորագույն հանդիպումների շարքում ուսանողներին հյուրընկալել էր նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։
Որպես ուսանողների մասնագիտական գիտելիքների բազայի ամրապնդում՝ նախատեսվում է մասնակցել տվյալագիտության ոլորտում տարբեր սեմինարների և միջոցառումների՝ ընդլայնելու եւ խթանելու ժամանակակից աշխարհում ընթացիկ միտումների մասին ընդհանուր գիտելիքները:
Share