Categories: News

Webb Fontaine-ը գագաթնաժողով կանցկացնի Երևանում

Webb Fontaine-ը կազմակերպում է իր առաջին ամենամյա գագաթաժողովը Երևանում: Մայիսի 7-ից մինչև մայիսի 9-ը Հայաստան կայցելեն Webb Fontaine-ի ավելի քան 35 ղեկավարները և աշխատակիցները Ասիայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից և Եվրոպայից:

Նրանք կներկայացնեն իրենց պրոյեկտները, մասնաճյուղերի տարբերությունները և թե ինչի են նրանք հասել ընկերության ստեղծումից ի վեր։ Ելույթների բացի միջոցառման ընթացքում կլինեն նաև դասընթացներ ցուցադրություններ և հավելյալ իտեղեկություն Webb Fontaine-ի հայաստանյան ապագա գործունեության մասին։

Share