Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
EuroAsian Startup Awards-ը փնտրում է հայկական ստարտափ էկոհամակարգի գիտակներին
News 03/05/2019 10:24

Այս տարի EuroAsian Startup Awards մրցույթի ընթացքում ստարտափերը կկարողանան մրցել 18 տարբեր կատեգորիաների մեջ։ Այս միջոցառման յուրահատկությունը այն է, որ նրա մասնակիցները ընտրվելու են տեղի դեսպանի (ambassador) օգնությամբ։

Դուք կարող եք դառնալ այս մրցույթի դեսպանը, եթե

– ձեր երկրում ստարտափ էկոհամակարգի փորձագետ եք կամ մասնագետ,

– ցանկանում եք օգնել Եվրասիական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, որը ներառում է իր մեջ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Ուկրաինան,

– զանկանում եք  ճանաչված դառնալ այլ երկրների ստարտափ համայնքների կողմից:

Նշենք, որ դեսպանները ոչ միայն նշվելու են միջոցառման սոցիալական ցանցերի հոդվածներում, այլ նաև հնարավորություն կստանան (կախված տարածաշրջանից) ֆինանսավորում ստանալ մասնակցելու մրցույթի բոլոր միջոցառումներին։

Մանրամասն տեղեկության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։