Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Դավիթ Բաղդասարյան. 2Hz-ի Research թիմը կարողացավ համաշխարհային մակարդակի տեխնոլոգիաներ ստեղծել
News 06/05/2019 10:52

2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ խոսել է հայ գիտնականների ձեռքբերումների մասին լեգենդների և իր ընկերության մասին, որը փոխեց իր պատկերացումները Հայաստանի և դրա գիտության պոտենցիալի մասին:

«Երբ փոքր էի, շատ էի լսում այն մասին, որ հայ գիտնականները ժամանակին սարեր են շուռ տվել։ Սովետի ժամանակ ինչեր ասես չեն արել, համաշխարհային որակի։

Ժամանակի ընթացքում, երբ ավելի շատ աշխարհ տեսա, սկսեցի մտածել, որ այդ պատմությունները “մերն ուրիշ է” շարքից էին, որոնք ուղակի տեղական լեգենդների սահմաններից դուրս ոչ մի արժեք չունեն։

Սակայն 2Hz-ը 100%-ով վերափոխեց իմ պատկերացումները մեր երկրի և գիտության պոտենցիալի մասին։

Ընդամենը 2 արվա ընթացքում 2Hz-ի Research թիմը կարողացավ համաշխարհային մակարդակի տեխնոլոգիաներ ստեղծել, որոնցից այսօր չկա ոչ մի ուրիշ տեղ երկրագնդի վրա։ Մեզ այս մասին ամենօր ասում են աշխարհի ամենամեծ ընկերությունները։

Այժմ իմ մտքում լեգենդը հետ է եկել և դարձել իրականություն։

Մեր Research թիմում աշխատում է 12 մասնագետ։ Նրանցից շատերը ունեն PhD մաթեմատիկայից կամ ֆիզիկայից։ Նրանց թվում են նաև միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ։

Այս նկարները Research հարկի պատերին են կպցրած։ Նրանք մեզ հիշեցնում են, թե ինչով ենք մենք զբաղվում։ Մենք վերմտածում ենք (rethink) ձայնի (այժմ արդեն վիդեոյի ևս) որակը իրական ժամանակում կոմունիկացիայի մեջ։

Եվ աշխարհում ոչ ոք մեզանից լավ այն չի անում…», – գրում է Բաղդասարյանը։