Ստարտափը, որի համահիմնադիրն է գլխավոր տնօրեն Միքայել Յանը (Դավիթ Յանի տղան), ներկայումս կենտրոնացած է Facebook Messenger-ի վրա: Այն տարբեր գործիքներ է առաջարկում Messenger-ում բոտ ստեղծելու համար, միևնույն ժամանակ հնարավորություն տալով լայվ զրույցին։ Այն ունի շատ ֆունկցիաներ, ինչպ գովազդը՝ ավելի շատ օգտատերեր գտնելու համար:
ManyChat-ը այն շատ տարտափներից մեկն է, որոնք ցանկանում են Facebook Messenger-ի բոտերի շնորհիվ բիզնես կառուցել, սակայն այն այնպիսի պրոյեկտի տեսք ունի, որից բիզնեսները իրականում օգտվում են: Ինչպես նշում է ընկերությունը, պլատֆորմի վրա արդեն ավելի քան 1 միլիոն հաշիվներ են ստեղծվել, ովքեր մանրածախ և էլեկտրոնային առևտրի, մարզադահլիճների, գեղեցկության սրահների, ռեստորանների հաճախորդներն են:
Ամսական հարթակում ուղարկվում են 7 միլիարդ հաղորդագրություններ:
«ManyChat-ը բիզնեսների և հաճախորդների միջև կապի ապահովման հետ կապված մեծ փոփոոխությունների առաջատարներից է», – ասել է Bessemer ընկերության Էթան Կուրցվիլը, որը միացել է ընկերության տնօրենների շարքին: «Դա «եթե»-ի հարց չէ, այլ այն պահի, «երբ» էլեկտրոնային փոստի ցուցակները և ստատիկ form-երը կփոխարինվեն հաճախորդի ներգրավման ավելի անհատականացված և խոսակցական մոտեցումների:
Նա ավելացրեց, որ ընկերության Messenger-ի հետ աշխատանքը «միայն սկիզբն է». «Հորիզոնի վրա Instagram-ն է, WhatsApp-ը, RCS-ն և այլ ընդլայնման անվերջ հնարավորություններ»: