Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Scratch ամառային դպրոցը AITC-ում
News 07/05/2019 12:30

Մայիսի 7-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC) աշակերտները ավարտեցին “Scratch” դպրոցը։ Այնտեղ նրանք սովորեցին խաղերի ստեղծման համար նախատեսված Scratch ծրագիրը և արդեն պատրաստ են անցնել ավելի բարդ ծրագրեր սովորելուն։

Նշենք, որ հունիսին AITC-ում կանցնի ամառային դպրոց 8-11 տարեկան աշակերտների համար, ովքեր այդ ժամանակի ընթացքում կսովորեն Scratch ծրագիրը։ Ուսուցման ծրագիրը մշակվել է համաշխարհային IT շուկայի պահանջներին համապատասխան, իսկ կդասավանդեն այն բազմամյա աշխատանքային փորձ ունեցող ոլորտի մասնագետները: 4 շաբաթների ընթացքում երեխան ձեռք կբերի IT ոլորտում կիրառելի ակտուալ, գործնական գիտելիքներ և փորձ, կկարողանա ինքնուրույն պատրաստել իր պրեզենտացիան, ինչը նրա համար մրցունակ առավելություն կհանդիսանա իր դասընկերների շրջապատում:

Ամբողջ կուրսի արժեքը կազմում է 55․000 դրամ։

Նշենք, որ տեղերի սահմանափակ լինելու պատճառով, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 10-ը։ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։