Մայիսի 10-ին AUA Akian College of Science and Engineering-ում տեղի կունենա ServiceTitan ընկերության պրեզենտացիան։ Այս միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու ընկերության ղեկավարող թիմի հետ՝
– Վահե Կուզոյանի՝ համահիմնադիր,
– Վաչ Հովսեփյանի՝ Հաճախորդների հաջողությունների գծով ավագ փոխնախագահ,
– Դարրեն Մերիթի՝ Ինժեներական հարցերով փոխնախագահ,
– Գրեգ Նոլանի՝ Ենթակառուցվածքի եւ ճարտարագիտության գծով ավագ տնօրեն։
Հիշեցնենք, Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից 2012թ.-ին հիմնադրված ServiceTitan ընկերությունը վերջերս իր գրասենյակն է բացել Երևանում։
ServiceTitan-ը տնային աշխատանքներ իրականացնող բիզնեսները և դրանց ծառայությունները ներկայացնող հարթակ է։ ServiceTitan-ն այժմ ԱՄՆ-ում ունի 600-ից ավել աշխատակից։ Ընկերությունը 2018թ. նոյեմբերին 165 մլն դոլար ներդրում է ներգրավել, որի ընթացքում գնահատվել է 1.65 մլրդ դոլար։