Մայիս, 2022
May 2022
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Մայիսի 25-ին տեղի կունենա React Conf Armenia 2019-ը
News 10/05/2019 08:14

Մայիսի 25-ին Ռուս-հայկական համալսարանում կանցկացվի React Conf Armenia 2019 միջոցառումը։ Այն մեկ վայրում կհավաքի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների ու ընկերությունների՝ Հայաստանից և արտերկրից, օրինակ կլինեն հյուրեր Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և այլն։

React Conf Armenia 2019-ի ընթացքում կլինեն դասախոսություններ,դասընթացներ և մասնագիտական մրցույթներ։ Կոնֆերանսը մասնակիցների համար մեծ հնարավորություն է ձեռք բերելու նոր գիտելիքներ և գործնական կապեր։

Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկանալու այդ ընկերություններում առկա թափուր աշխատատեղերի մասին ու ստանալու աշխատանքային առաջարկներ։շ

Նշենք, որ React Conf Armenia 2019-ը առաջին React կոնֆերանսն է տարածաշրջանում։

Մասնակցությունը անվճար է։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։