Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Women Entrepreneur Talks – "Women in IT & High-Tech"
News 10/05/2019 08:17

Մայիսի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա Women Entrepreneur Talks – “Women in IT & High-Tech” միջոցառումը։

Եթե դուք պատկանում եք գեղեցիկ սեռին, ցանկանում եք բիզնես սկսել, հետաքրքրքված եք տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներով, ապա կարող եք մասնակցել WETalks-ին։

Առաջին WETalk-ը կապված է տեղեկատվության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ և փորձում է ցույց տալ բիզնեսի վերջին զարգացումները և միտումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց:

WETalks-ի նպատակը տարբեր ոլորտների, քաղաքացիական հասարակության և հանրային ոլորտի դերակատարների միջև տարբեր ուղղություններով երկխոսություն նախաձեռնելն է` ներգավելով փորձառու մասնագետներին և ոլորտի առաջատարներին, որոնք կկիսվեն իրենց փորձով, գիտելիքներով երիտասարդների և ստարտափերի հետ, հիմնելով մենթորների հարթակ, տալով պրակտիկայի և աշխատանքի հնարավորություններ:

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։