Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Չոր մարքեթինգ. Մեծ կոնֆերանս Վանաձորում
News 24/05/2019 10:29

Հունիսի 2-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (VTC) «Չոր մարքեթինգ»-ը կանցկացնի իր հերթական կոնֆերանսը;

Կոնֆերանսի ժամանակ ներկա կլինեն տարբեր գործարարներ և կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Այս միջոցառումը նախատեսված է ինչպես ներկա, այնպես էլ ապագա գործարարների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են բիզնեսով։

Մեծ կոնֆերանսի ժամանակ ելույթներ կլինեն հետևյալ թեմաներով․

– Վահրամ Միրաքյան՝ գործարար, «Չոր մարքեթինգ» կուրսի ու գրքի հեղինակ: Թեմա. «20 բիզնես գաղափար Հայաստանի համար»:

– Հարություն Մնացականյան՝ գործարար, գյուղատնտես։ Թեմա. «Ագրարային Լոռի»:

– Հայկ Շեկյան՝ Shtigen – Արևային Էներգիայի Լուծումներ ընկերության հիմնադիր տնօրեն: Թեմա. «Ինչպե՞ս գումար վաստակել արևային էներգիայի օգնությամբ»:

– Վիգեն Բազիկյան՝ «Բազիկյանների արիշտա» ընկերության համահիմնադիր: Թեմա. «Ինչպես բիզնես հիմնել մարզում ու վաճառել մարզից դուրս»:

– Ավետիք Չալաբյան՝ «Արմբերրի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ։ Թեմա` «Օրգանական հատապտուղների բիզնեսի հեռանկարը Հայաստանում՝ հնարավորություններ և մարտահրավերներ»։

– Լիլիթ Թադևոսյան՝ «Դիջի Լաբ» ընկերության հիմնադիր տնօրեն: Թեմա. «SMM-ը փոքր/միջին հայկական ընկերություններում»:

Մասնակիցները կունենան նաև գործարարների հետ առանձին հանդիպելու հնարավորություն: Դրա համար դուք կարող եք լրացնել հետևյալ հայտը։

Մուտքն ազատ է: Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։