Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի շրջանավարտների չորրորդ դեմո օրը ՀԱՀ-ում
News 24/05/2019 10:39

Հայաստանի Ստարտափ Ակեդեմիայի – ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն չորրորդ դեմո օրվա ընթացքում ներկայացվելու է ակադեմիայի շրջանավարտների առաջընթացը:

Մայիսի 29-ին 18:30-21:30 Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճում կանցնի Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի շրջանավարտների չորրորդ դեմո օրը:

Դեմո օրվա ընթացքում 14 ստարտափի հիմնադիրները կներկայացնեն իրենց պռոդուկտները և կպատմեն իրենց ապագա ծրագրերի մասին: Բացի այդ, Դեմո օրվան ներկա կլինեն ստարտափների համար պոտենցիալ ներդրողներ և բիզնես գործընկերներ:

Ստորև ներկայացված են շրջանավարտ ստարտափների կարճ նկարագրությունները.

3DZUK – Արհեստական բանականության վրա հիմնված ստարտափ, որը ստեղծում է նկարազարդ կերպարներ անհատական նվերների համար, ինչպես նաև նպաստում տարբեր ոլորտների արվեստագետների և դիզայներների արտադրողականության բարձրացմանը:

ApagaCommunity – հարթակ, որը հաճախորդներին և մանրածախ առևտրային կազմակերպություններին թույլ է տալիս եկամուտի վերածել աղբի վերամշակումը։ 

AppearMe – հարթակ, որը թվայնացնում է իրավական ոլորտի պրակտիկան՝ դատական աջակցություն ստանալու համար նախատեսված 4-12 ժամյա ժամանակահատվածը կրճատելով ընդհուպ մինչև 60 վայրկյան։

ARD Music – արհեստական բանականության վրա հիմնված երաժշտություն գեներացնող հարթակ, որն օգնում է ստանալ անհատական երաժշտություն հիմնվելով օգտատերերի ամենօրյա գործողությունների և զգացմունքների վրա։

Beticle – հարթակ, որը օգտատերերին հնարավորություն է տալիս սպորտային թիմերի կամ խաղացողների վիրտուալ բաժնեմասերի առք և վաճառք կազմակերպել։

Cerebrus – մեքենայական ուսուցման հիման վրա ամպային անալիտիկ հարթակ փոքր և միջին ձեռնարկությունների վաճառքներն ավելացնելու համար։

Creatr – համագործակցության հարթակ ֆիլմ արտադրողների և ֆիլմ ստուդիոների համար։

FinAssist – օնլայն հարթակ, որի միջոցով մարդիկ կարող են դիմել միաժամանակ բազմաթիվ ֆինանսական կազմակերպությունների վարկի համար, ստանալ վարկի անհատական առաջարկներ և հեշտությամբ ընտրել իրենց համար ամենահարմարը։

MLabel – առցանց հարթակ, որը հեշտացնում և արագացնում է տվյալների պիտակավորման (labeling) գործընթացը մեքենայական ուսուցման օգնությամբ:

LiveBoard – ինտերակտիվ գրատախտակի հավելված մասնավոր ուսուցիչների և հեռու տարածության վրա գործող թիմերի վիզուալ համագործակցության համար։

Lucky Carrot – ինովացիոն հարթակ է, որն օգնում է ընկերություններին բարելավել աշխատակիցների մոտիվացիան և ներգրավվածությունը։

MemTalk – արհեստական բանականության վրա հիմնված հանդիպումների մենեջեր, որը օգնում է հանդիպման մասնակիցներին ստանալ հանդիպման ընթացքում քննարկված հիմնական կետերը և կայացրած որոշումները։

Nuki – հավելված-զարթուցիչ, որն արհեստական բանականության միջոցով, իր օգտագործողի տվյալներից և այդ պահի քնի խորությունից կախված, զարթնացնում է ներդաշնակ արթնացման համար առավել համապատասխանող երաժշտությամբ կամ երգով՝ ապահովելով նոր օրվա հիանալի և չկրկնվող սկիզբը։

RendChain –  առցանց ինֆրաստրուկտուրա, որը մեկ ինֆորմացիոն սխեմայի է միացնում համակարգիչներն ու դրանով լուծում՝ համակարգչային հզորության պակասի խնդիրը։

Virtlo – բջջային հավելված է, որի օգնությամբ օգտատերերը հեռախոսի տեսախցիկի միջոցով կարող են արագ որոնել մոտակա ցանկացած վայր, իսկ կազմակերպությունները կարող են օգտատերերին գովազդել իրենց զեղջերը կամ միջոցառումները։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին մեկնարկել էր Հայաստանի ստարտափ ակադեմիայի` 12-շաբաթանոց նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ շրջանը․ ընտրվել էին 20 ստարտափներ, որոնք մասնակցեցին բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար պատրաստված եզակի 3-ամսյա ծրագրին` հիմնված Սիլիկոնյան հովտի և միջազգային փորձի լավագույն մոդելների վրա: Մասնակիցները կարողացան ստեղծել և զարգացնել իրենց գիտելիքները մի շարք ոլորտներում՝ մարքեթինգ, վաճառք, հաճախորդների զարգացում և այլն, պրոֆեսիոնալ մենթորների ներգրավմամբ: Այժմ նրանք ավելի են կատարելագործվել և պատրաստ են մուտք գործել ու ընդլայնվել նոր շուկաներում:

Սա «Քաթըլիսթ»  հիմնադրամի նախագիծ է, որը իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում, որը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) և «ԵՄ-ն նորարարության համար» (EU4Innovation) նախաձեռնությունների մաս: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: