Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսին կանցնի Armenia Engineering Week 2019-ը
News 24/05/2019 11:32

Հունիսի 24-28-ը ՀՀ Կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Ինժեներկան ասոցացիայի և Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում անցկացվելու է միջոցառումների շարք՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրի ներքո։

Ինժեներական շաբաթը հարթակ է, որը նպատակ ունի խթանել ոլորտի միջազգային և տեղեական կազմակերպությունների և հիմնական դերակատարների միջև փորձի և գաղափարների փոխանակումը հետևյալ հիմնական ուղղություններով` էլեկտրոնիկա, կապի տեխնոլոգիաներ և 5G, մաթեմատիկական մոդելավորում, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, բիո-ճարտարագիտություն և քիմիա, մեծ տվյալների մշակում և այլն: Ներկայացված ուսուցուման նպատակն է կառուցել միջմշակույթային համագործակցություն։

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակցիները հնարավորություն կունենան ներկա գտնվելու միջոցառման փակման արարողությանը, որտեղ համատեղ նախագծերի և նախաձեռնությունների քննարկում տեղի կունենա։

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։