2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ խոսել է Intel-ի պրեզենտացիայում իրենց պրոդուկտի ներկայացման մասին։
“Մի ժամ առաջ Intel-ը իր համար ամենակարևոր քոնֆերենսին (Computex 2019), իր ամենակարևոր նոր չիպսեթը (10th Gen, Icelake) ներկայացնելիս (Keynote-ին) մեկ հատ վիդեո ցույց տվեց, որը սկսվում էր krisp-ով։ 1 տարի է բզբզում էինք ու մեր ինժեներները աշխատում էին, որ սա տեղի ունենար։ Այդ ընթացքում իրենց մոտ նույնիսկ մի քանի հատ bug գտանք։ Խոստացել էին, որ Krisp-ի լոգոն էլ դնեն, բայց վերջի պահին տակով արին”,- գրում է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։