Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Բացվել է Euroasian Startup Awards-ի ստարտափերի առաջադրման փուլը
News 28/05/2019 10:48

Այս տարի EuroAsian Startup Awards մրցույթի ընթացքում ստարտափերը կկարողանան մրցել 18 տարբեր կատեգորիաների մեջ։ Այս միջոցառման յուրահատկությունը այն է, որ նրա մասնակիցները ընտրվելու են տեղի դեսպանի (ambassador) օգնությամբ։

Արդեն այսօրվանից բաց է մրցանակաբաշխության համար ստարտափերի առաջադրման պլատֆորմը։ Այս տարի ստարտափերին մրցելու հնարավորություն կտրրվի հետևյալ անվանակարգերում․ Startup of the Year, Best Newcomer, Best Social Impact Startup, Best IoT Startup, Best Fintech Startup, Best AI/ Machine Learning Startup, Best FoodTech/ AgriTech Startup, Best Smart City Solution, Best e-Commerce Startup, Best EduTech Startup, Best Blockchain Startup, Best Logistic & Supply Chain Startup, Best Big Data Startup, Best Software Development Partner, Founder of the Year, Female Role Model of the Year, Investor of the Year, Best Accelerator or Incubator Program, Ecosystem Hero of the Year։

Դուք կարող եք դառնալ այս մրցույթի դեսպան և առաջադրել ձեր թեկնածուին, եթե

– ձեր երկրում ստարտափ էկոհամակարգի փորձագետ եք կամ մասնագետ,

– ցանկանում եք օգնել Եվրասիական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, որը ներառում է իր մեջ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Ուկրաինան,

– զանկանում եք  ճանաչված դառնալ այլ երկրների ստարտափ համայնքների կողմից:

Նշենք, որ դեսպանները ոչ միայն նշվելու են միջոցառման սոցիալական ցանցերի հոդվածներում, այլ նաև հնարավորություն կստանան (կախված տարածաշրջանից) ֆինանսավորում ստանալ մասնակցելու մրցույթի բոլոր միջոցառումներին։

Մանրամասն տեղեկության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։