Categories: News

Fuckup Nights 7-րդ միջոցառումը տեղի կունենա Միրզոյան գրադարանում

Մայիսի 31-ին Միրզոյան գրադարանում տեղի կունենա Fuckup Nights Armenia / Yerevan Vol. 7 միջոցառումը։ FuckUp Nights-ի գլխավոր միտքն է պատմել ոչ թե հաջողությունների, այլ ձախողումների մասին։ Ամեն խոսնակ կունենա 7 րոպե, 10 նկար և 1 ձախողման մասին պատմելու հնարավորություն։

Ելույթները լինելու են հայերեն և անգլերեն լեզուներով։

Մասնկացության համար գրանցումը պարտադիր է։ Դրա համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ միջոցառումների շարքը արդեն 1 տարի շարունակ անցնում է Հայաստանում։ Առաջին անգամ այն անցել է 2018-ի փետրվարին, իսկ 6 միջոցառումները հյուրընկալել է ոչ միայն Երևանը, այլ նաև Գյումրին։

Share