Categories: News

EPIC-ի գարնանային ծրագրի շրջանավարտները ելույթ կունենան ներդրողների առջև

Հունիսի 4-ին, երեկոյան 7-ին, Ամերիկյան համալսարանում տեղի կունենա Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) չորրորդ ծրագրի (batch4-խմբ.) շրջանավարտների դեմո օրը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ EPIC-ի ֆեյսբուքյան էջից։

«EPIC-ի աշնանային ծրագրի ստարտափ թիմերը ելույթ կունենան շահագրգիռ ներդրողների, ձեռնարկատերերի, ընկերների և ՀԱՀ-ի համայնքի առջև», -հայտնում են Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնից։

Այս տարվա ընդունված ստարտափները 9-ն են՝ Reboot, Smart Green, Deep Talk, Agourmet, Vactube, Hooop, Worthie, BeTheTeacher և Eventor: Նրանց մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Մուտքն ազատ է, բայց միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախորոք գրանցվել։ Դրա համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share