Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գյումրիում կանցնի Տեխնո Բեթլ մրցույթը
News 31/05/2019 08:05

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) և Սիներջին հրավիրում են ծրագրավորման կամ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին, ինչպես նաև սկսնակ ծրագրավորողներին՝ մասնակցելու tech մրցույթի։ 

Հաջողությամբ մասնակցելու համար անհրաժեշտ գիտելիքներն են՝ ալգորիթմներ, տվյալների կառուցվածք (data structures), ծրագրավորման որևէ լեզվի իմացություն։ Մրցույթը թիմային է, և ցանկալի է, որ մասնակիցները գան իրենց ձևավորված թիմերով`4-6 անդամ։ Բայց այն դեպքում, եթե ցանկանում եք մասնակցել, բայց չունեք թիմ, ապա կարելի է գրանցվել անհատական, և կազմակերպիչները նոր թիմ կձևավորեն կամ կցեն ձեզ որևէ թիմի։ 

Մրցույթը տեղի կունենա հունիսի 10-ին, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում, Գայի 1 հասցեում։ 

Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 5-ն է։ Մանրամասներին ծանոթանալու և գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։