Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ՀԱՀ-ում անցավ Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի շրջանավարտների չորրորդ դեմո օրը
News 31/05/2019 11:25

Մայիսի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճում անցավ Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի շրջանավարտների չորրորդ դեմո օրը:

Դեմո օրվա ընթացքում 14 ստարտափի հիմնադիրները ներկայացրեցին իրենց ստարտափները, անցած ուղին և պատմեցին իրենց ապագա ծրագրերի մասին: Բացի այդ, Դեմո օրվան ներկա էին ստարտափների համար պոտենցիալ ներդրողները և բիզնես գործընկերները:

Միջոցառմանը ներկա էին նաև Ստարտափ Ակադեմիայի նախորդ շրջանավարտները, որոնք պատմեցին իրենց փորձի մասինև նշեցին ակադեմիայի մեծ դերը իրենց պրոդուկտի զարգացման մեջ։ Դահլիճում անցած pitcher-ից հետո, ստարտափները անցան իրենց համար նախատեսված առանձին սեղանների մոտ, որտեղ պատասխանում էին հետաքրքրված անձանց հարցերին և ավելի մանրամասն ներկայացնում իրենց պրոդուկտները։

Ստորև ներկայացված են շրջանավարտ ստարտափների կարճ նկարագրությունները.

3DZUK – Արհեստական բանականության վրա հիմնված ստարտափ, որը ստեղծում է նկարազարդ կերպարներ անհատական նվերների համար, ինչպես նաև նպաստում տարբեր ոլորտների արվեստագետների և դիզայներների արտադրողականության բարձրացմանը:

ApagaCommunity – հարթակ, որը հաճախորդներին և մանրածախ առևտրային կազմակերպություններին թույլ է տալիս եկամուտի վերածել աղբի վերամշակումը։ 

AppearMe – հարթակ, որը թվայնացնում է իրավական ոլորտի պրակտիկան՝ դատական աջակցություն ստանալու համար նախատեսված 4-12 ժամյա ժամանակահատվածը կրճատելով ընդհուպ մինչև 60 վայրկյան։

ARD Music – արհեստական բանականության վրա հիմնված երաժշտություն գեներացնող հարթակ, որն օգնում է ստանալ անհատական երաժշտություն հիմնվելով օգտատերերի ամենօրյա գործողությունների և զգացմունքների վրա։

Beticle – հարթակ, որը օգտատերերին հնարավորություն է տալիս սպորտային թիմերի կամ խաղացողների վիրտուալ բաժնեմասերի առք և վաճառք կազմակերպել։

Cerebrus – մեքենայական ուսուցման հիման վրա ամպային անալիտիկ հարթակ փոքր և միջին ձեռնարկությունների վաճառքներն ավելացնելու համար։

Creatr – համագործակցության հարթակ ֆիլմ արտադրողների և ֆիլմ ստուդիոների համար։

FinAssist – օնլայն հարթակ, որի միջոցով մարդիկ կարող են դիմել միաժամանակ բազմաթիվ ֆինանսական կազմակերպությունների վարկի համար, ստանալ վարկի անհատական առաջարկներ և հեշտությամբ ընտրել իրենց համար ամենահարմարը։

MLabel – առցանց հարթակ, որը հեշտացնում և արագացնում է տվյալների պիտակավորման (labeling) գործընթացը մեքենայական ուսուցման օգնությամբ:

LiveBoard – ինտերակտիվ գրատախտակի հավելված մասնավոր ուսուցիչների և հեռու տարածության վրա գործող թիմերի վիզուալ համագործակցության համար։

Lucky Carrot – ինովացիոն հարթակ է, որն օգնում է ընկերություններին բարելավել աշխատակիցների մոտիվացիան և ներգրավվածությունը։

MemTalk – արհեստական բանականության վրա հիմնված հանդիպումների մենեջեր, որը օգնում է հանդիպման մասնակիցներին ստանալ հանդիպման ընթացքում քննարկված հիմնական կետերը և կայացրած որոշումները։

Nuki – հավելված-զարթուցիչ, որն արհեստական բանականության միջոցով, իր օգտագործողի տվյալներից և այդ պահի քնի խորությունից կախված, զարթնացնում է ներդաշնակ արթնացման համար առավել համապատասխանող երաժշտությամբ կամ երգով՝ ապահովելով նոր օրվա հիանալի և չկրկնվող սկիզբը։

RendChain –  առցանց ինֆրաստրուկտուրա, որը մեկ ինֆորմացիոն սխեմայի է միացնում համակարգիչներն ու դրանով լուծում՝ համակարգչային հզորության պակասի խնդիրը։

Virtlo – բջջային հավելված է, որի օգնությամբ օգտատերերը հեռախոսի տեսախցիկի միջոցով կարող են արագ որոնել մոտակա ցանկացած վայր, իսկ կազմակերպությունները կարող են օգտատերերին գովազդել իրենց զեղջերը կամ միջոցառումները։

Նշենք, որ Հայաստանի Ստարտափ Ակադեմիան «Քաթըլիսթ»  հիմնադրամի նախագիծ է, որը իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում, որը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) և «ԵՄ-ն նորարարության համար» (EU4Innovation) նախաձեռնությունների մաս: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: