Categories: News

GTC-ում տեղի կունենա ծրագրավորման ամառային դպրոց ծրագիրը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն (GTC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) հրավիրում են 10-16 տարեկան դպրոցականներին մասնակցելու «Ամառային դպրոց» ծրագրին, որի շրջանականերում մասնակիցները կուսումնասիրեն Վեբ ծրագրավորում, Խաղերի դիզայն, Անգլերեն։ Նշենք, որ դասընթացներին մասնակցելու համար որևէ նախնական գիտելիքներ չեն պահանջվում։

Դասերը մեկնարկում են հուլիսի 1-ից և տևելու են 2 ամիս։ Շաբաթական անցկացվելու է 3 պարապմունք, ամեն մեկը 2 ժամ տևողությոամբ։ Մասնակցության ամսական վճարը կազմում է 10․000 ՀՀ դրամ։

Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 26-ը։ Ամառայիւն դպրոցի մասնակցության հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share