Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել «4u.am» թիմում
News 05/06/2019 07:59

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ներդրողները «4u.am» ստարտափ թիմում ներդրում են արել։

Հայկական առցանց տիրույթում գործող 4u.am հարթակը միակն է, որն առաքում է ոչ թե պարզապես նվերներ, այլ երջանկություն`ապահովելով ինքնատիպ մատուցումը: Կայքում կարող եք գտնել բացառապես հայկական արտադրության ապրանքներ և ծառայություններ կանանց համար։ Հարթակի հիմքում դրված է հայ կնոջը երջանկացնելու գաղափարը։ Ընդ որում, քանի որ .am մեր երկրի կոդն է, 4u.am-ը բացվում է «Քեզ համար, Հայաստան»։ Թիմը պարբերաբար ուսումնասիրում է առկա առաջարկն ու պահանջարկը, տարբեր երկրներում կիրառվող փորձը, նոր գաղափարներ գեներացնում և արդյունքում՝ ավելացնում ծառայություններ։

Ի դեպ, Beeline Startup ինկուբատորի 3-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափը հիմնադրվել է 2017 թվականին, իսկ 2018-ից՝ յուրաքանչյուր ամիս ավելացնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը, պատվերների քանակն աճել է գրեթե 30%-ով:

BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ բիզնես հրեշտակների թիմը վերջին ամիսներին ակտիվ աշխատել է այս թիմի հիմնադիրների հետ. «Ուրախ ենք հայտնել «4u.am»-ում մեր ներդրումների մասին։  Համագործակցության արդյունքում հասկացանք, որ այն կենսունակ ընկերություն է՝ ուժեղ եւ նվիրված թիմով, ուստի մեր բիզնես հրեշտակներին առաջարկեցինք դիտարկել որպես ներդրումային հնարավորություն։ Այսպիսով՝ BANA-ի հին եւ նոր հրեշտակները համատեղ ներդրում արեցին»։ 

Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սա գործարարների համատեղ ներդրման հրաշալի օրինակ է։ BANA-ն 2 տարվա իր գործունեության ընթացքում ներդրում է արել հինգ ստարտափում. «Պարբերաբար մեր թիմին են միանում նոր ներդրողներ՝ աջակցելու հայկական լավագույն թիմերին»։

Ի դեպ, 4u.am հարթակը հիմնադրվել է 2017 թվականին, իսկ 2018-ից՝ յուրաքանչյուր ամիս ավելացնում է առաջարկվող ծառայությունների ցանկը, իսկ պատվերների քանակն աճել է 30%-ով:

Հավելենք, որ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ եւ այլազգի  գործարարներ եւ ներդրողներ են, ովքեր հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներ անելով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց մեծ փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների անդամներին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ եւ օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։