ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաեւ զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։
Մրցույթի գրացնումը բաց է մինչև հունիսի 23-ը։ Գրանցված մասնակիցները քննությունից առնվազն 3 օր առաջ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով տեղեկանում են քննության անցկացման տեղի, օրվա և ժամի մասին։
Հավաստագրման հարցազրույցն անց է կացնում որակավորման հանձնաժողովը։ Մասնակիցները պետք է ներկայանան
– անձը հաստատող փաստաթղթով
– տարածքային զինկոմիսարիատից տրամադրված տեղեկանքով
– ռեզյումեով
– այլ հավելյալ փաստաթղթերով (դիպլոմ, հավաստագրեր՝ առկայության դեպքում)
Մրցույթը անցկացվում է 2 փուլով։ 1-ին փուլում ընտրվում են «B» կամ «C» կարգերին հավակնող մասնագետները, որոնք գնահատվում են հետևյալ կատեգորիաներով`
1) Ծրագրավորում `
– ծրագրավորման լեզվի իմացություն
– օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում (OOP)
2) Կիբեռանվտանգություն `
– վեբ խոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…)
– ցանցային անվտանգություն
3) Ցանցային/համակարգային ադմինիստրացիա `
– օպերացիոն համակարգեր
– երթուղիչների, կոմմուտատորների աշխատանք
Մրցույթը անցկացվում է առավելապես թափանցիկ՝ մուտքն ազատ է և ընթացքին կարող են հետևել բոլոր ցանկացողները։
Գրանցման հետ կապված և այլ հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։