Հունիսի 6-ին ibis Yerevan Center-ում տեղի ունեցավ «StartaՏՈՆ: Demo Day & Competition» միջոցառումը։ Դրա ընթացում Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Startup Studio-ի 2-րդ փուլի (Batch II) շրջանավարտները ներկայացրեցին իրենց ստարտափները։
FAST Startup Studio-ի 2-րդ փուլի պրոյեկտները հետևյալն էին՝
Noomee՝ աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված բջջային հավելված է,
Lemonade Fashion՝ տեխնոլոգիական եւ նորաձևության ընկերություն է, որը անհատականացնում է էլեկտրոնային առևտրի եւ նորաձևության ոլորտները,
Brushette՝ արտոնագրված լուծում է, որը թույլ է տալիս փոխարինել միայն խոզանակի վերևի մասը, առանց հիմնական «մարմինը» աղբը նետելու,
Velvioo՝ հարթակ է, որը թույլ է տալիս անհատներին, ընկերություններին կամ համայնքներին ստեղծել և կառավարել հեծանիվների, էլեկտրական սկուտերների կամ մեքենաների փոխանակման ծրագրեր,
Illuria security՝ տեղեկատվական անվտանգույթուն ապահովող ավտոմատացված համակարգ, որը թույլ է տալիս բացահայտել և չեզոքացնել կիբեր-հարձակումները,
GRÜV՝ արվեստագետներին և երաժշտասերներին միավորող նորարարական հարթակ,
FoldInk՝ bioprinting-ի օգնությամբ կենդանի հյուսվածքներ աճեցնելու մեթոդ,
HAYLEND՝ առցանց ավանդային շուկա է, որի միջոցով մարդիկ, բարձր եկամուտով երկրներից, կարող են իրենց խնայողությունները թողնել զարգացող շուկաների բանկերում և ստանալ ավելի մեծ եկամուտներ, կառավարելի ռիսկերով,
Wavve՝ հարթակ է, որտեղ դուք և ձեր ընկերները կարող եք կատարել ձեր շուրջը լավագույն գործարքները, որոնք դուք ցանկանում եք, առանց նախնական վճարելու կամ ձեր անձնական տվյալների օգտագործման,
Cyber Gates՝ ապահովում է տարբեր մեծության կազմակերպություններին վերջնական անվտանգության լուծումներով։