Հունիսի 6-ին ibis Yerevan Center-ում անց էր կացվում «StartaՏՈՆ: Demo Day & Competition» միջոցառումը, որի ընթացքում տեղի ունեցավ «Սկսնակ կին ձեռներեցների ծրագրի» (Aspiring Female Entrepreneurs Program – AFEP) մրցույթը։
Առաջին տեղը գրավեց, $1000 մրցանակ ստանալով, Քրիստինե Դանիելյանը, Erebuni Colors պրոյեկտով։ Ընկերությունը զբաղվում է բնական ծագում ունեցող ապրանքների ստեղծմամբ, որոնք ստանում է բույսերից, կենդանիներից և մարդու օրգանիզմից։
Երկրորդ տեղը զբաղեցրեց, $500 մրցանակ ստանալով, Հասմիկ Հակոբյանը, Multi-Boots ստարտափով։ Multi-Boots-ի օգնությամբ մարդը կարող է քայլելուց գեներացված էներգիան օգտագործել այլ սարքավորումների լիցքավորման համար։
Նշենք, որ ծրագրին դիմել էին ավելի քան 100 աղջիկներ և կանայք, որոնցից վերջնական մրցույթին մասնակցեցին միայն 12-ը։ Ստորև ներկայացնում ենք ծրագրի շրջանակներում ստեղծված և զարգացած 12 ստարտափները՝
Նանե Վարդանյան – Creatr – համագործակցության հարթակ ֆիլմ արտադրողների և ֆիլմ ստուդիոների համար։
Էլմիրա Պողոսյան – EVI – վեբ հավելված է, պլատֆորմ որի հիմնական նպատակն է պայքարել ուտելիքի կորուստին։
Հայկուհի Հովհաննիսյան – reTrend.me – հավաքում է օգտագործված շորերը, վերափոխում է և վերամշակման միջոցով ստեղծում իրենցից նոր, նորաձև հագուստ, վաճառելով կայքի վրա և հավելվածում։
Հասմիկ Սալնազարյան – VIEWR – արհեստական բանականությամբ աշխատող վեբկայք է, որի օգնությամբ ստարտափները և ներդրողները կարող են կատարեն իրենց հետազոտությունները։
Ռոզա Կարապետյան – Shopping Sport – dropshipping կայք է, որը օգնում է Aliexpress-ից գնել վստահելի վաճառողներից սպորտային հագուստ։
Արևիկ Գալստյան – Dilim – նախադպրոցական հասակի երեխաների համար նախատեսված գրքերի հավաքածու է, որտեղ սովորական նկարների տեղը պատկերված են համաշխարհային արվեստի գործեր։
Սյուզաննա Կարապետյան – Jobify – IT ուղղվածությամբ remote աշխատանքների հաստիքներ տեղադրելու հարթաք է, միջոցառումների օրացույցով և պրոֆեսիոնալ թրեյնինգների ցանկերով։
Սյուզաննա Ավետիսյան – DaiY – արհեստական բանականությամբ օրվա կառավարման համար նախատեսված հարթակ է, որի օգնությամբ օգտատերը կարող է բարձրացնել իր աշխատանքի արդյունավետությունը։
Քրիստինե Դանիելյանը – Erebuni Colors – Ընկերությունը զբաղվում է բնական ծագում ունեցող ապրանքների ստեղծմամբ, որոնք ստանում է բույսերից, կենդանիներից և մարդու օրգանիզմից։
Հասմիկ Հակոբյանը – Multi-Boots – դրա օգնությամբ մարդը կարող է քայլելուց գեներացված էներգիան օգտագործել այլ սարքավորումների լիցքավորման համար։
Էլեն Գաբրիելյան – Hye Box – Հայաստանում ստեղծված ապրանքներով լի արկղ է, սփյուռքում գտնվող ընտանիքների համար, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին «կապված» պահել հայկական մշակույթի հետ։
Ռոզա Աբրահամյան – Sense Y – IoT-ի (Internet of Things) վրա հիմնված խելացի համակարգ է, որը հետևում է ձեր շարժումներին, նրան, թե որքան ճիշտ եք դուք կատարում վարժությունները, հաշվում է քայլերը, սրտի աշխատանքը և այլն։