Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի կոնֆերանսը կմիավորի եվրոպացի ամենաթոփ ներդրողներին: BANA-ի ներդրումային համաժողովի հատուկ հյուրն է լինելու Մորիս Բեքենդը՝ միջազգային BANA.amվենչուրային ընկերության հիմնադիրը եւ իսպանացի հրեշտակ-ներդրող Ջեսուս Լոզանոն, որոնք արդեն ներդրումներ են արել հայկական ստարտափ թիմերում։
Հունիս 11-ին, ժամը 17:00-ին, «Radisson Blu» հյուրանոցում (հասցե՝ Ազատության 2/2) կայանալիք կոնֆերանսի խոսնակներն են՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո Դե Լա Ռոսան, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։
Հոլանդացի ձեռներեց, ներդրող, Crosspring սաղմնային (seed) աքսելերատորի եւ վենչուրային ընկերության հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին սկսել է հրեշտակային ներդրումներ կատարելը 2005-ին հոլանդական VC- ում իր աշխատանքից հետո: Նա ներդնում է ստեղծման փուլում ՏՀՏ (տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների) ստարտափների մեջ` ներառյալ Հայաստանյան ստարտափները: Մորիսն օգտագործում է իր ընկերությունը` Crosspring-ը, ներդրումներ կատարելու որպես առաջատար ներդրող կամ որպես սինդիկատ գործընկեր: Նա BANA-ում հրեշտակ ներդրող է է և որպես խորհրդատու եղել է մեր կազմակերության հիմնադրման օրվանից:
Միջազգային համաժողովը կազմակերպվել է ՏՀՏ բիզնեսի ղեկավարների եւ ներդրողների համար: BANA.am-ը գործարարներին հնարավորություն է տալիս արդյունավետ ներդրումներ կատարել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։ Մեր հրեշտակներն արդեն ներդրում են արել 6 թիմում։