News
10/06/2019 09:17
Հունիսի 20-ին ISTC-ում տեղի կունենա դիզայնի նոր դասընթացի տեղեկատվական հանդիպումը, որտեղ նրա դասընթացավար Արա Ասլանյանը ավելի բովանդակալից կպատմի ու կպատասխանի մասնակիցներին հետաքրքրող հարցերին գալիք դիզայնի դասի մասին։
Այս դասընթացը նախատեսված է դիզայնով, բրենդինգով հետաքրքրված մարդկանց համար։ Շատ կհետաքրքրի նաև բիզնես վարողներին, մարքեթինգի մասնագետներին, քանի որ դասերին մասնակիցները photoshop չեն սովորելու, այլ խոսելու են կրեատիվ ոլորտի ստեղծման թե՛ աղբյուրներից, թե՛ այսօրվա թրենդերից, թե՛ ոլորտում գործածվող տեխնոլոգիաներից, թե՛ պատմական հայտնի քեյսերից և թե՛ հատկապես դիզայնը, որպես գործիք բիզնեսում գործածելու հիմունքներից, իսկ դասի վերջում կլինի փոքրիկ վորքշոփ։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։