Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Դավիթ Բաղդասարյան․ այն ինչ ասեց Սուզան Չոն փոխեց 2Hz-ի ճակատագիրը ընդմիշտ
News 11/06/2019 07:23

2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ պատմել է Krisp-ի ստեղծման պատմությունը։

«Հունիսի 12-ին Krisp 1.0 public launch-ն է։

……

Հունվար, 2018։ Սան Ֆրանցիսկո։ Քամի էր ու թեթև անձրև էր գալիս:

Ես ու Արդտավազդ Միանսյանը ԱՄՆ-ում փորձում ենք ինվեստորներ գտնել 2Hz-ի համար։ Ընկերներիցս մեկը հանդիպում է կազմակերպում։ Ինվեստորի անունը Սուզան Չո է։ Հանդիպեցինք սուրճի շուրջ և Սուզանի համար դեմո արեցինք 2Hz տեխնոլոգիան։

Այն ինչ ասեց Սուզան Չոն փոխեց 2Hz-ի ճակատագիրը ընդմիշտ։

Նա տպավորվեց դեմոյով։ Բայց նաև ասաց որ կուզեր տեսնել կոնկրետ տվյալներ թե մեծ քանակի օգտատերեր ինչքանով են հավանում այս տեխնոլոգիան։ Ռեալ թվեր, NPS, կամ նմանատիպ ինչ-որ բան։ Մենք այն ժամանակ չունեինք հնարավորություն այդպիսի բան կազմակերպելու։

Բայց այս միտքը մտավ ուղեղներս և դուրս չէր գալիս։

Հետ Հայաստան ճանապարհին ինքնաթիռի մեջ ծնվեց Krisp-ի միտքը։ Krisp-ը որպես հավելված իդեալական հնարավորություն էր տալիս Սուզանչոյի հարցին պատասխանել։

Անցավ 1.5 տարի և մեր ընկերության ամբողջ ապագան այժմ հիմնված է Krisp-ի վրա։ Այսօր Krisp-ը արդեն մաքրել է 50 միլիոն րոպե աղմուկ։

Այն միակ հավելվածն է աշխարհում որ AI-ի միջոցով զանգերի ընթացքում աղմուկ է մաքրում։ Krisp-ը ինովացիա է և մենք կարծում ենք որ այն անհրաժեշտ է մարդկությանը։ Եթե այն հաջողվի որպես բիզնես – Krisp-ը կդառնա case study թե ինչպես տեխնոլոգիան (deep tech) կարելի է տանել շուկա, առանց ուրիշ խաղացողներից կախված լինելու։

Հունիսի 12-ին, Product Hunt-ի եթերում: Stay tuned»,- գրում է Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։