Categories: News

Accelerator #5 սկսել է աղջիկների համար նախատեսված դասընթացները

Գյումրիում և Վանաձորում արդեն սկսվել են հատուկ աղջիկների համար նախատեսված ծրագրավորման դասընթացները։

Այսպիսով, Accelerator #5 ծրագրի շրջանակներում քաղաքները այժմ ունեն հիսուն սան՝ 25 Գյումրիից և 25 Վանաձորից։

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող այն կանանց և աղջիկներին, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ և դեռ չունեն համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում իրենց դրսևորելու համար՝ իրականացնելով տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաև օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր:

Share