Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucraft-ի հիմնադիր Գևորգ Բալյանը Cloud Day Kyiv-ին
News 14/06/2019 10:08

Ucraft-ի հիմնադիր Գևորգ Բալյանը Կիևում անցնող «Cloud Day» միջոցառման ժամանակ ունեցավ պրեզենտացիա «Case Study: UCRAFT platform hosted on GKE»: Իր խոսքի ընթացքում նա պատմեց Ucraft-ի մասին, թե ինչպես է այն աշխատում և ներկայացրեց ծրագրի էկոսիստեմը GKE-ում։

Հիշեցնենք, որ Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է։ Այն նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով ստեղծել կայք կամ օնլայն խանութ։ Հարթակն առաջարկում է բազմաթիվ ինտեգրացիաներ, դիզայնի և մարքեթինգային գործիքներ՝ ժամանակակից և ֆունկցիոնալ կայք ունենալու համար։

Այս տարի այն սկսել է համագործակցել այնպիսի համաշխարհային ընկերությունների հետ, ինչպիսիք են Mail.ru-ն և Google-ը։ Համացանցում գոյություն ունի Ucraft-ի վրա պատրաստված արդեն ավելի քան 80․000 կայք, որոնց 50%-ից ավելը ԱՄՆ-ից են։