News
17/06/2019 09:24
Beeline Startup Incubator-ի 3-րդ փուլի ստարտափ EasyDMARC-ը բանակցում է տարբեր ներդրողների հետ:
EasyDMARC-ը ստեղծել է «All-In-1» լուծում, որի միջոցով ապահովում է դոմեյնի և էլեկտրոնային փոստի ենթակառուցվածքների պաշտպանությունը: Մեծ քանակի գործիքների շնորհիվ այս համակարգը օգնում է պահպանել անվտանգությունը և ապահով մնալ:
Հիշեցնենք, որ Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։