Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Երևանյան «WCIT 2019»-ը՝ Սիլիկոնյան հովտում հանդիպումների թեմա
News 18/06/2019 07:43

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը հունիսի 11-16-ին Միացյալ Նահանգներում է գտնվել՝ սկսնակ ու հաջողակ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների, համաժողովի բովանդակությունը մշակող կոմիտեի անդամների հետ հանդիպումների, օրակարգի թեմաների, բանախոսների ցանկի քննարկման նպատակով։

Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում գործող ամերիկյան մի շարք ընկերությունների ղեկավարների ներկայացվել է «WCIT 2019» – ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ընթացքը։ Ալեքսանդր Եսայանը նրանց հրավիրել է Հայաստան՝ հոկտեմբերին ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՏՏ աշխարհի մյուս առաջատարների ու նորարարների, գլոբալ քաղաքականության առաջնորդների հետ քննարկելու թվային տեխնոլոգիաների դարաշրջանի հեռանկարներն ու ազդեցությունը մարդկության վրա։

«Սիլիկոնյան հիվիտն աշխարհի ամենազարգացած էկոհամակարգերից է, որտեղ և ստարտափները, և խոշոր ընկերությունները մեծ հաջողություններ են արձանագրում։ Այն, իհարկե, մեզ համար գլխավոր ուղղություններից է, որտեղից հետաքրքրված ենք ներգրավել մասնագետների՝ «WCIT 2019» համաժողովին մասնակցելու, Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժին ծանոթանալու և ներդրումային ծրագրեր կազմելու համար»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ 

Հիշեցնենք, որ «WCIT 2019» – ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։