«Վան Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն՝ Հակոբ Գևորգյանը, խոսելով Armenia Engineering Week 2019-ի մասին, նշել է, որ «Հայաստան Ինժեներական Շաբաթը» հնարավորություն կտա ոլորտի օտարերկրյա մասնագետներին և ներդրողներին բացահայտելու հայկական շուկան: Հայկական ինժեներական ոլորտը թե մարդկային և թե տեխնիկական ռեսուրսների տեսանկյունից կարող է առաջարկել առաջատար լուծումներ՝ օպտիմալ գներով:
Հակոբ Գևորգյանի կարծիքով՝ հայկական ինժեներական ոլորտը առաջարկում է գին/որակ բացառիկ հարաբերակցություն, որը շատ կհետաքրքրի այցելուներին: Հայաստանի օրենսդրական դաշտը նույնպես բարենպաստ է հայկական արտադրողների հետ համագործակցության համար: Միջոցառումը հնարավորություն կտա բացահայտել տեխնիկական մի շարք նորար լուծումներ, որոնք տեղական և արտասահմանյան գործընկերների հետ փորձի և գիտելիքի փոխանակման, ամուր կապերի հաստատման սկիզբ կդառնան: