Հունսիսի 20-ին ISTC-ում տեղի կունենա Հայաստանի ստարտափ ակադեմիայի AI Incubator-ի և Science and Technology Convergence (STC) Conference 2019-ի տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան արհեստական բանականության ինկուբացիոն ծրագրի մասնակցության հետ կապված մանրամասներին և կստանան տեղեկություն հոկտամբերին կայանալիք գիտության և տեխնոլոգիաների կոնֆերանսի մասին։
Հիշեցնենք, որ Hero House-ը ընդունում է հայտեր իր AI Incubator ծրագրին։ Արհեստական բանականության ինկուբացիոն ծրագրին կարող են դիմել և ընկերությունները և անհատները, որոնք զբաղվում են տվյալների վերլուծությամբ (data sciense):
Ինկուբատորի տևողությունն է 12 շաբաթ։ Այդ ընթացքում մասնակիցները անցնելու են հետևյալ ուղղություններով՝ ֆինանսներ (finance), Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում (electronic design automation), մեդիա (media), հաշվարկային կենսաբանություն (computational biology), քվանտային հաշվարկներ (quantum computing), խաղեր (games)։
Գրանցումը բաց է մինչև հունիսի 23-ը։ Հայտադիմումները լրացնելու և հավելյալ տեղեկության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։