Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հունիսի 20-ին տեղի կունենա Տեխնովացիա Հայաստան 2019-ի մրցանակաբաշխությունը
News 19/06/2019 09:39

Հունիսի 20-ին 13:00-16:30 «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում (Իտալիայի փողոց., 1 շենք, Երեւան 0010) տեղի կունենա ”Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը” հկ-ի եւ Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպած Տեխնովացիա Հայաստան 2019 մրցույթի ամփոփման եւ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Տեխնովացիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն է 10-18 աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգեւորել եւ հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ եւ առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության եւ տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: Հայաստանը մասնակցում է ծրագրին արդեն 3 տարի: 

«Տեխնովացիա-Հայաստանյան 2019» մրցույթին մասնակցած 49 թիմերը մայիսին ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները, որի արդյունքում, նաեւ օնլայն գնահատման արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին: Հաղթողներ դարձան չորս ավագ թիմեր, երեք կրտսեր թիմեր եւ ուղեգիր ստացան մասնակցելու միջազգային փուլին, որը տեղի կունենա հունիսի 2–ից հունիսի 24-ը: