Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Ի՞նչ է իրենից ներկայացնում Facebook-ի Libra կրիպտոարժույթը և ինչպե՞ս այն կփոխի մեր կյանքը
News 19/06/2019 10:14

Ֆեյսբուքը պաշտոնապես հայտարարել է իր Libra անունով կրիպտոարժույթի ստեղծման, ինչպես նաեւ դրա օգտագործման համար առցանց դրամապանակի՝ Calibra-ի ստեղծման մասին: Ակնկալվում է, որ նրանք կաշխատեն արդեն 2020 թվականից սկսած:

Calibra դրամապանակը, ինչպես խոստացել է ընկերությունը, կարող է օգտագործվել ինչպես առանձին հավելվածի, այնպես էլ անմիջապես Facebook-ի Messenger-ի կամ WhatsApp-ի օգնությամբ: Ծրագիրն իրականացվում է որպես հիմնական ֆինանսական ծառայություններից օգտվելու նոր հնարավորություն, այն մարդկանց համար, ովքեր դրա հնարավորությունը չունեն։ Libra-ի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Երկրի չափահաս բնակչության կեսը չունի ակտիվ բանկային հաշիվ (իսկ զարգացող երկրներում եւ կանանց շրջանում իրավիճակը ավելի վատ է), փոքր բիզնեսը վարկի համար բավարար հնարավորություններ չունի, իսկ միգրանտները միլիարդներ են ծախսում դրամական փոխանցումներ կատարելու համար: Libra-ն որպես կարգախոս նշում է. «Կրկին հորինել փողը։ Փոխել գլոբալ տնտեսությունը: Որպեսզի մարդիկ ամենուրեք ավելի լավ ապրեն»:

Սկզբում օգտատերերը կկարողանան ուղարկել իրար libra-ներ (անկախ գտնվելու վայրից): Ֆեյսբուքը նշում է, որ այդ փոխանցումները կարժենան շատ քիչ կամ նույնիսկ ոչինչ չեն արժենա: Techcrunch-ը, որը մանրամասն ուսումնասիրել է ծրագրի փաստաթղթերը, նշում է, որ գործարքները լիովին անվճար չեն լինի, սակայն օգտվողների մեծամասնության համար դա զգալի չի լինի: Ապագայում, ինչպես ասվում է մամլո հաղորդագրության մեջ, ծառայության միջոցով հնարավոր կլինի «վճարումներ կատարել մեկ կոճակով, գնել սուրճ կոդի սկանով, կամ ճանապարհորդել տրանսպորտի մեջ, առանց կանխիկի կամ քարտի»:

Ընկերությունը խոստանում է, որ սոցիալական ցանցը եւ վճարային հարթակը գրեթե չեն փոխանակվելու տվյալներով կամ փոխանցելու այն մեկ ուրիշին, եւ որ Facebook-ը չի ստանալու որևէ տեղեկություն Calibra-ի մեջ կատարված գնումների մասին եւ չի կարողանա օգտագործել այդ տեղեկատվությունը գովազդ վաճառելու համար: Բացառությունները հիմնականում վերաբերվում են անվտանգության հարցերին։