PicsArt ընկերության CEO և հիմնադիր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շրջանավարտ Հովհաննես Ավոյանը 4 տարվա ժամկետով նշանակվեց ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Ավոյանը հաջողակ ձեռնարկատեր է եւ ստարտափ ներդրող: Իր գործարարի կարիերայի ընթացքում նա հիմնադրել է մի շարք ընկերություններ: PicsArt-ը, որը իր հիմնադրած վեցերորդ ընկերությունն է,միակ անվճար հավելվածն է, որն ունի նկարների խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:
2016 թ-ին Ավոյանը ստացավ առաջին ՀԱՀ-ի Distinguished Alumni մրցանակը՝ ի պատիվ իր մասնագիտական հմտությունների և ձեռքբերումների, հասարակության սպասարկման եւ համալսարանին աջակցելու համար:
Նա երբեմն այցելում է ՀԱՀ եւ հանդիպում ուսանողների հետ` մոտիվացնում նրանց եւ խրախուսում սեփական ստարտափներ հիմնադրել։