Categories: News

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը Երևան էքսպոյում

Հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, «Երևան էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտ) տեղի կունենա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։ 11 թիմ կհավաքվեն խելացի քաղաքներ կառուցելու կարգախոսով և իրենց ռոբոտների հետ կպայքարեն հաղթանակի համար։

Եթե հետաքրքրված եք ռոբոտներով, լեգոներով, ուզում եք տեսնել, թե ինչպես կարող են ռոբոտներն օգնել խելացի քաղաքներ կառուցելու գործում, խնայել էներգիա, երեխաներին տնից անվտանգ դպրոց հասցնել, շենքերի լուսավորման համակարգերն արդիականացնել, ապա կարող եք ներկա գտնվել ռոբոտների թեժ և հետաքրքիր պայքարին ու յուրօրինակ ցուցահանդեսին։

Share